Կամերային երաժշտության ազգային կենտրոնը համերգ է նվիրել բուժաշխատողներին

Բուժաշխատողի օրվա առթիվ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի երաժշտախմբերը հանդես են եկել համերգով՝ իրենց խոնարհումը բերելով այս օրերին բազում կյանքերի համար պայքար մղող բուժաշխատողներին:
Համերգը տեղի է ունեցել ոչ թե Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում, այլ պատշգամբում, որտեղ տեղադրվել է եղել հատուկ լուսավորություն, պահպանվել են անվտանգության և հակահամաճարակային բոլոր կանոնները։
Համերգին երաժշտախմբերը կատարել են հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Երեկոն ուղեկցվել է երախտագիտության խոսքերով, ինչպես նաև կյանքեր փրկող բժիշկների մասին պատմող տեսանյութերով։