Մահացել է «Բեթմենի» մասին ֆիլմերի ռեժիսոր Ջոել Շումախերը

ԱՄՆ-ում 80 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Բեթմենի» մասին ֆիլմերի ռեժիսոր Ջոել Շումախերը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Variety պարբերականին:

Հաղորդվում է, որ կինոռեժիսորը մահացել է երկուշաբթի առավոտյան Նյու Յորքում, քաղցկեղի դեմ շարունակական պայքարից հետո:

Կինոռեժիսորի կարիերան Շումախերը սկսել է 1981-ից: Նրա առավել հայտնի ֆիլմերից են՝ «Հավերժ Բեթմեն», «Բեթմեն և Ռոբին», «Կորած երեխաներ», «Օպերայի ուրվականը», ինչպես նաև «Թղթե տնակ» սերիալի մի քանի սերիաներ: