Նետվել է 27-րդ հարկից․ Էլիզաբեթ Հարլիի նախկին ընկերը՝ միլիոնատեր Սթիվ Բինգն, ինքնասպան է եղել (լուսանկարներ)

Բրիտանացի հայտնի դերասանուհի, մոդել և դիզայներ Էլիզաբեթ Հարլիի նախկին ընկերը և որդու հայրը՝ գրող և պրոդյուսեր Սթիվ Բինգը, նախօրեին ինքնասպան է եղել, գրում է Daily Mail-ը։

Հայտնի միլիոնատերը նետվել է Լոս Անջելեսում գտնվող Century City շքեղ բազմաբնակարան շենքի 27-րդ հարկից։

Լոս Անջելեսի ոստիկանության աշխատակիցները հաստատել են, որ 55-ամյա տղամարդը «դեպքի վայրում մահացած է հայտնաբերվել», սակայն նրա անունը ներկայում չի հաստատվում իշխանությունների կողմից: Ինքնասպանության պատճառը նույնպես հայտնի չէ։

Բինգը գրող և պրոդյուսեր լինելուց բացի հայտնի բարերար և անշարժ գույքի մագնատ էր, որը 30 միլիոն դոլար ժառանգություն է նվիրաբերել կինոյի և հեռուստատեսության հիմնադրամին:

Մուլտիմիլիոնատեր գործարարն ունի երկու երեխա՝ Քիրա Բոնդերը՝ նախկին թենիսիստուհի Լիզա Բոնդերի հետ ամուսնությունից, և Դամիանը՝ նրա և դերասանուհի Էլիզաբեթ Հարլիի որդին։

Զույգը միասին է եղել գրեթե 2 տարի։ Հայտնի է, որ դերասանուհու հղիության լուրը լսելուց հետո Բինգը հրաժարվել է պատասխանատվությունից՝ պնդելով, որ վերջինս նրա երեխան չէ, սակայն ԴՆԹ թեստի պատասխանները ստանալուց հետո նա հանձն է առել երեխային ֆինանսապես օգնելու պարտավորությունը։