Քայլի և Քենդալ Ջեններ քույրերն իրենց համատեղ կոսմետիկ շարքի գովազդային հոլովակն են ներկայացրել (տեսանյութ)

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղեր Քայլի և Քենդալ Ջեններ քույրերն իրենց համատեղ կոսմետիկ շարքի՝ Kylie x Kendall-ի թողարկման համար նոր գովազդային հոլովակում են նկարահանվել և գերել իրենց հետևորդներին։

Քույրերի մասնակցությամբ գովազդային տեսանյութը Քայլին հրապարակել է ինստագրամյան իր օգտահաշվում։

Կադրերում աստղերը բավականին բաց հագուստով թավալվում են հատակին և փորձում սեքսուալ դիրքեր ընդունել։ Տեսանյութի մաս են կազմել նաև կադրերը, որոնցում քույրերը փորձում են խուսափել լրագրողներից։

Գովազդային հոլովակում օգտագործվել է հայտնի ռեփեր, Քայլի Ջեների նախկին ամուսին Թրևիս Սքոթի երգերից մեկը:

Մեկ օրվա ընթացքում հոլովակն ավելի քան 10 միլիոն դիտում և բազմահազար մեկնաբանություններ է ստացել։