Ժաննա Բուտուլյանը՝ հարսանյաց զգեստով

Ժաննա Բուտուլյանն իր ինստագրամյան էջում իրական իրարանցում է առաջացրել՝ կիսվելով լուսանկարով, որտեղ նա հարսանեկան զգեստ է կրում։ Րոպեների ընթացքում լուսանկարի մեկնաբանությունները հեղեղվել են զարմացած երկրպագուների հարցերով, ովքեր ցանկանում էին հասկանալ՝ Ժաննան ամուսնանո՞ւմ է, թե՞ սա սերիալում նրա հերթական կերպարներից մեկն է։
Րոպեներ անց Ժաննան իր ինստագրամյան էջի «story» բաժնում (որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա պահպանվում է 24 ժամ, այնուհետև ջնջվում է) տեսանյութ է տեղադրել, ինչի շնորհիվ հետևորդները հասկացել են, որ դերասանուհին, պարզապես, համագործակցում է հագուստի բրենդի հետ և ներկայացնում է դրա հարսանյաց զգեստների հավաքածուն։