Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը սկանդալի կենտրոնում են հայտնվել. Daily Mail (լուսանկար)

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, սկանդալի կենտրոնում են հայտնվել այն բանի համար, որ չնայած թագավորական ընտանիքի ավագ անդամների պարտականություններից հրաժարվելուն և թագուհի Էլիզաբեթ 2-րդի հրամանագրով թագավորական տիտղոսներ կրելու, իրենց կարգավիճակն ընդգծելու համար royal բառը կիրառելու արգելքին, շարունակում են թագի խորհրդապատկերն օգտագործել, գրում է Daily Mail պարբերականը։

Օրերս բրիտանական Street Games մարզական բարեգործական կազմակերպությունը թվիթերյան իր օգտահաշվում Սասեքսներից ստացած նամակն է հրապարակել, որի վրա թագի խորհրդանշանն է պատկերված, ինչն էլ բրիտանացիները թագուհու պահանջների և թագավորական ընտանիքի կանոնների խախտում են համարել։

Նշենք, որ նամակի վերջում գրվել է պարզապես «Հարրի և Մեգան»՝ առանց որևէ թագավորական տիտղոսների։

«Չկան թագավորական պարտականություններ, չկա և թագ»,- նշել են թվիթերյան օգտատերերը։