Էմիլի Ռատակովսկին կյանքում առաջին անգամ դիմել է կտրուկ ոճափոխության

Կարանտինի ընթացքում Էմիլի Ռատակովսկին որոշել է փոփոխություն կատարել իր արտաքին տեսքի մեջ և դարձել է շիկահեր։
Մոդելը խոստովանում է, որ սա իր կյանքում առաջին կտրուկ ոճափոխությունն է՝ կապված վարսերի հետ։
«Ես երբեք նախկինում չեմ ներկել վարսերս և հազվադեպ եմ դրանք կտրել։ Վերջերս նշում էի ծնդյանս օրը և այնքան ուրախ եմ, որ դրանից հետո նման փոփոխություն եմ կատարել»,-ասում է Ռատակովսկին։

Արդեն մի քանի տարի է, ինչ Ռատակովսկին համագործակցում է Kérastase հայտնի բրենդի հետ, ում էլ վստահել է այս անգամ իր վարսերն ու ստացել է նման գեղեցիկ արդյունք։
Վերջերս հայտնի դարձավ, որ Էմիլին կդառնա Kérastase Blond Absolu կազմակերպության գովազդային դեմքը։ Բրենդի արտադրանքը վաճառքի կհանվի միայն 2021 թվականին։