Նաոմի Քեմբլը խոստովանել է՝ թե ինչու է բաժանվել իր սիրելիից

Աշխարհահռչակ մոդել Նաոմի Քեմբլի վերջին սիրեցյալը ռեփեր Ջոզեֆ Ադենուգան է, ով հայտնի է Սկեպտա մականվամբ։ Լրագրողների հետ զրույցում մոդելը խոստովանել է, որ չի կարողացել ներել Ջոզեֆի դավաճանությունն ու բաժանվել է նրանից, սակայն պահպանել է նրա հետ մտերմիկ հարաբերությունները։
Բաժանումից կարճ ժամանակ անց Ադենուգայի սիրուհին երեխա է պարգևել ռեփերին։

50-ամյա Նաոմի Քեմբլը լրագրողների հետ զրույցում խոստովանել է, որ շատ ջերմ ու ընկերական հարաբերություններ ունի իր բոլոր նախկին սիրեցյալների հետ՝ Վլադիսլավ Դորոնինի, Լիամ Փեյնի, Ջարեդ Բաթլերի, Հոակին Կորտեսի, Մայքլ Թայսոնի և մյուսների հետ։
«Ընկերությունը միակ բանն է, որ կարող է ապրել երկար։ Օրինակ կարանտինի ընթացքում ես շատ եմ զրուցում Դե Նիրոյի հտե, մինչ կարանտինը հանդիպել եմ Թայսոնին։ Կարծում եմ, որ կյանքում չի կարելի կորցնել թանկ մարդկանց»,- ասել է մոդելը։