Սիմոն Աբգարյանը դարձել է Ֆրանսիայի ամենահեղինակավոր մրցանակաբաշխության դափնեկիր

«Մոլիեր 2020» ֆրանսիական հեղինակավոր թատերական մրցանակաբաշխությունում, որը երեկ հեռարձակվել է France 2 հեռուստաալիքով,  մեր հայրենակից  Սիմոն Աբգարյանը ճանաչվել է հաղթող և երեք «Մոլիեր»-ի արժանացել: Աբգարյանի «Electre des bas-fonds» բեմադրությունը, որը ցուցադրվել է «Դյու Սոլեյ» թատրոնում, դարձել է հաղթող «Պետական թատրոն» անվանակարգում։
«Սիմոն Աբգարյանի համար սա մեծ ճանաչում է, որը ցույց տվեց, որ նա ոչ միայն գերազանց դերասան, այլև թատերախմբի ղեկավար և իսկական գրող է»,-գրում է francetvinfo-ն:

Սիմոն Աբգարյանը ծնվել է 1962թ-ին, Փարիզում: 1983-85թթ սովորել է Փարիզի դերասանական արվեստի միջազգային դպրոցում:
1993թ. կնոջ` դերասանուհի և ռեժիսոր Կատրին Շաուբի հետ, Փարիզում հիմնել է «T.E.R.A.» թատրոնը, որտեղ բեմադրել է դասական և ժամանակակից ներկայացումներ: