Քիմ Քարդաշյանը արխիվային տեսանյութ է հրապարակել՝ արժանանալով օգտատերերի քննադատությանը (տեսանյութ, լուսանկարներ)

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը նիհարեցնող, կազմվածքն ընդգծող սեղմիրանով արխիվային տեսանյութ է հրապարակել՝ արժանանալով օգտատերերի քննադատություններին։ Հոլովակն իրապատում շոուի աստղը հրապարակել է Ինստագրամի իր էջում։

Կադրերում Քարդաշյանն իրեն տեսանկարում է հայելու մեջ․ աստղը կրում է մարմնագույն սեղմիրան, որն ընդգծում է նրա կառուցվածքն ու զգալիորեն նիհարեցնում։

Հոլովակի մեկնաբանությունում Քարդաշյանը նշել է, որ տեսանյութն արվել է անցյալ տարի՝ Լոնդոնում։ Իրապատում շոուի աստղը սեղմիրանը կրել է նախորդ տարի՝ Met Gala ամենամյա հավաքույթի ժամանակ։

Հոլովակն ընդամենը երկու ժամում հավաքել է ավելի քան 6 միլիոն դիտում: Ընդ որում, շատ օգտատերեր քննադատել են Քարդաշյանին։ Նրանց խոսքով՝ Քիմի արտաքին տեսքը նման է «անառողջ գեղեցկության ստանդարտին», որն աստղը պետք է դադարեցնի քարոզել։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Met Gala միջոցառմանը Քիմ Քարդաշյանը կարմիր գորգին էր հայտնվել «անձրևից թրջվածի» տպավորություն ստեղծող դիզայներական լուծումներով զգեստով։