Walt Disney-ը շուտով նոր մուլտֆիլմ կներկայացնի փոքրիկ հանդիսատեսներին

Կարանտինի ընթացքում Walt Disney-ի ամենաստացված մուլտֆիլմներից մեկի՝«Զվերոպոլիս»-ի հեղինակներն արդեն աշխատում են նոր մուլտֆիլմի վրա։
Բայրոն Հովարդը և Ջարդ Բուշը շուտով փոքրիկ հանդիսատեսների դատին կհանձնեն «Կախարդանք» մուլտֆիլմը։ Անիմացիոն ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Բրազիլիայում, որտեղ ապրում է գլխավոր հերոսուհին։

Գլխավոր հերոսուհին ծնվել է կախարդների ընտանիքում, սակայն ինքը, անհասկանալի պատճառներով, զրկված է գերբնական կարողություններից։
Մուլտֆիլմի համար երաժշտության ստեղծմամբ կզբաղվի Լին Մանուել Միրանդան, ում ստեղծագործություններից են «Մոանա», «Մերի Փոփինսը վերադառնում է» և «Բարձունքներում» մուլտֆիլմների երգերը։