Երկու արդյունավետ բնական դիմակ յուղոտ մաշկը մաքրելու, սնուցելու և թարմացնելու համար - showbiz.am

Երկու արդյունավետ բնական դիմակ յուղոտ մաշկը մաքրելու, սնուցելու և թարմացնելու համար

By

Յուղոտ մաշկի խնամքը բավական բարդ է ու մեծ ջանքեր է պահանջում, քանի որ նման մաշկը հաճախ է բորբոքվում և բավական զգայուն է արտաքին անբարենպաստ պայմանների նկատմամբ։ Յուղոտ մաշկը ճիշտ խնամելու և մաշկային խնդիրներից խուսափելու համար հարկավոր է շատ ուշադիր լինել կոսմետիկ միջոցներն ու խնամքի պարագաներն ընտրելիս և օգտագործել բացառապես այն խնամքի միջոցները, որոնք նախատեսված են յուղոտ մաշկի համար։ Ներկայում նման միջոցները գտնելը դժվար չէ, սակայն հնարավոր ալերգիկ ռեակցիաներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս այնուամենայնիվ նախապատվությունը տալ բնական միջոցներին, որոնք չեն պարունակում քիմիական ագրեսիվ բաղադրիչներ և չեն առաջացնում կողմնակի բարդություններ։

Յուղոտ մաշկը մաքրելու, սնուցելու և թարմացնելու համար լավագույնը խաղողով դիմակներն են, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից երկուսի բաղադրատոմսը։

Մի բուռ կարմիր խաղողը տրորել ու խյուս դարձնել, ավելացնել մի փոքր թթվասեր ու խառնել մինչև ստացվի համասեռ մածուցիկ զանգված։ Ստացված խառնուրդը հարկավոր է քսել դեմքին, թողնել 20 րոպե, այնուհետև մաքրել մաշկը սառը ջրով թրջած բամբակով։ Այս դիմակը սնուցում է մաշկը, թարմացնում է, հարթում է մանր կնճիռներն ու նեղացնում լայնացած ծակոտիները։

Ձվի սպիտակուցը հարել, ավելացնել ½ թեյի գդալ բուսայուղ և 2 գդալ խաղողի հյութ, լավ խառնել ու քսել խառնուրդը դեմքին։ Այս դիմակը ոչ միայն սնուցում ու թարմացնում է մաշկը, այլև ձգում է այն, նեղացնում է լայնացած ծակոտիները և գունաբացում մաշկը։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Գիտեմ, որ բոլորը ուրախ կլինեին, եթե բաժանվեինք». Օքսանա Սամոյլովան վերջապես խոսել է իր ու ամուսնու հաշտության մասին

Օքսանա Սամոյլովան վերջապես խոսել է իր ու ռեփեր Ջիգանի հաշտության ու հարաբերությունների մասին։ Նա լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան...
Ավելին