Գարիկ Մարտիրոսյանը ծաղրել է գործընկերներին՝ ֆոտոշոփելով նրանց լուսանկարները

Այժմ թրենդային է դարձել ծրագիր, որը թույլ է տալիս տեսնել՝ ինչպիսին կլինեին մարդիկ՝ հակառակ սեռի պատկանելու դեպքում։
Ծրագիրն անչափ դուր է եկել հայազգի հաղորդավար, կատակերգու Գարիկ Մարտիրոսյանին, ով իր ինստագրամյան էջում կիսվել է նոր լուսանկարներով ու ցույց է տվել երկրպագուներին, թե ինչպիսին կլինեին Comedy Club-ի մասնակիցները՝ հակառակ սեռի ներկայացուցիչ լինելու դեպքում։
Հաշված րոպեների ընթացքում նրա հրապարակումը հավաքել է հազարավոր լայքեր ու մեկնաբանություններ։ Լուսանկարները ստացվել են շատ ծիծաղելի ու հետաքրքիր։ Մարտիրոսյանը ֆոտոշոփել է նաև իր ու կնոջ լուսանկարները։