«Գնացեք գրողի ծոցն ու հերիք է օգտագործեք երգս»․ Panic! At the Disco խմբի մեներգիչը Թրամփից պահանջել է հանրահավաքների ժամանակ չօգտագործել իր երաժշտությունը

Ամերիկացի երգիչ, Panic! At the Disco ռոք խմբի մենակատար Բրենդոն Ուրին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբից պահանջել է հանրահավաքների ժամանակ չօգտագործել իր երաժշտությունը։ Այս մասին երաժիշտը գրել է Twitter-ում։

«Թրամփի նախընտրական շտաբ, գնացեք գրողի ծոցն ու հերիք է իմ երգն օգտագործեք»,- գրել է երաժիշտը։

Մեկ այլ թվիթերյան գրառման մեջ երաժիշտն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել առաջիկա ընտրություններում չքվեարկել Թրամփի՝ «այդ հրեշի» օգտին, քանի որ Սպիտակ տան ներկայիս ղեկավարը չի ներկայացնում ամերիկյան հասարակության իդեալները:

Նշենք, որ խոսքը խմբի ամենահայտնի երգերից մեկի՝ High Hopes երգի մասին է։