«Զգեստը չափազանց փոքր է»․ Էշլի Գրեմի նոր լուսանկարը դարձել է երկրպագուների քննարկման թեման

Հայտնի «Plus size» մոդել Էշլի Գրեմը ծննդաբերությունից հետո արագ վերսկսցեց կարիերան: Նա արդեն մասնակցում է տարատեսակ նկարահանումների և ֆոտոշարքերի: Վերջերս Էշլին հայտնվել է Harper’s Bazaar ամսագրի շապիկին, նրա լուսանկարը դարձել է հազարավոր երկրպագուների քննարկման թեման։ Կադրերում երևում է, որ Էշլին դեռ վերջնականապես չի կարողացել ազատվել հղիության ընթացքում հավաքած քաշից, նրա գիրությունը ընդգծել է չափազանց համարձակ ու սեքսուալ զգեստը։
Երկրպագուներին լուսանկարն այդքան էլ դուր չի եկել․ շատերը կարծիք են հայտնել, որ նման կազմվածքի դեպքում հարկավոր է  նախապատվությունը տալ առավել համեստ ու փակ հագուստին։
«Զգեստը չափազանց փոքր է» ,- նկատել է ինստագրամյան հետևորդներից մեկը։

Նշենք, որ ինչպես հայտնիների մեծ մասը, 32-ամյա Էշլի Գրեմն այժմ ինքնամեկուսացել է տանը, որպեսզի դանդաղեցնի կորոնավիրուսի տարածումը:
Plus-size մոդելն այս անգամ իր ժամանակն անցկացնում է Նեբրասկա նահանգի իրենց տանը ընտանիքի` մոր, ամուսինու՝ Ջասթին Էրվինի և երկու ամսական որդու՝ Այզեկի հետ միասին։