Լիդիա Գրիգորյանի նոր լուսանկարներն ու ընտանեկան ժամանցը՝ քաղաքից դուրս

Դերասանուհի Լիդիա Գրիգորյանը գեղեցիկ կադրեր է հրապարակել ընտանեկան ժամանցից։ Դրամատիկական թատրոնի դերասանուհին, ով նաև հատնի է որպես դաջվածքների մասնագետ, երկու որդիների մայրիկ է։

Լիդիան և Գագիկ Մկրտչյանը իրենց օրը անցկացրել են մայրաքաղաքից հեռու ու փորձել կտրվել առօրյայից իրենց երեխաների հետ միասին։ Լիդիան իր ինստագրամյան միկրոբլոգում կիսվել է իր ու կրտսեր որդու ջերմ լուսանկարներով, ինչպես նաև հրապարակել է ձիու վրա նստած մի քանի կադր։