Ջիգանը ամուսնալուծության լուրից հետո Գարիկ Խարլամովին խորհուրդ է տվել սափրել հոնքերը

Ռուս երգիչ Ջիգանը Գարիկ Խարլամովին խորհուրդ է տվել սափրել հոնքերը կնոջ՝ Քրիստինա Ասմուսից բաժանվելու մասին լուրերից հետո: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Պարզապես սափրիր հոնքերդ»,- գրել է երգիչը՝ կատակերգուի հրապարակման մեկնաբանություններում:

Խարլամովն իր հերթին պատասխանել է, որ արդեն ածելիով մեկնում է Ջիվանի մոտ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Խարլամովն ու Ասմուսը հայտարարել էին, որ որոշել են ամուսնալուծվել՝ 8 տարվա համատեղ կյանքից հետո: Նրանք նշել են, որ դրանում մեղավոր չեն ո՛չ «Տեքստ» ֆիլմը, ո՛չ ինքնամեկուսացումը, ո՛չ էլ «որևէ երրորդը»: