Հայտնի բլոգեր Իդա Գալիչը ռեկորդային ժամկետում նիհարել է 20 կգ-ով

Հայտնի ռուս բլոգեր Իդա Գալիչն առաջին անգամ մայր է դարձել 2020 թվականի փետրվարին։ Իդան չի թաքցրել, որ հղիության ընթացքում շատ քաշ է հավաքել, և ցանկանում է վերադառնալ նախկին մարզավիճակին, ինչը նա արել է ռեկորդային կարճ ժամանակահատվածում:

«Հիմա 64,5 կգ  եմ կշռում։ Ձեզ թվում է, որ դա շատ է։ Ծննդաբերելու ես գնացի 85 կգ քաշով: Ի դեպ, մինչև հղիության ես կշռում էի 63 կգ: Ստացվում է, որ նախկին քաշիս հասնելու համար մնում է մեկ ու կես կիլոգրամ։ 4 ամսից գրեթե երեքը ես ճիշտ եմ սնվում։ Արդյունք դեմքիս, որովայնիս վրա է: Ավելի քան 20 կգ է հեռացել և, հուսով եմ, այլևս երբեք չեն վերադառնա»,- իր միկրոբլոգում պատմել է Գալիչը։

Իդան չի պատրաստվում կանգ առնել և ցանկանում է նիհարել ավելի շատ։ Միայն թե մասնագետները խորհուրդ չեն տալիս նիհարել շաբաթական 2-4 կիլոգրամից արագ, հակառակ դեպքում օրգանիզմը մեծ սթրես է ապրում և տառապում է նուտրիենտների պակասից: Բացի այդ, արագ նիհարելը մեծացնում է հնարավորությունները, որ ավելորդ կիլոգրամները կվերադառնան առաջին իսկ հնարավորության դեպքում: