Զարուհի Բաբայանի և դստեր՝ Սոֆի Դևոյանի ջերմ լուսանկարը

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանն ընտանեկան գեղեցիկ լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Սոֆին մայրիկի՝ երգչուհի Զարուհի Բաբայանի հետ է։ Մայրն ու դուստրն այս անգամ նախապատվությունը տվել են վառ կերպարներին. նրանք սև հագուստ են կրում, որի հետ համագրել են կարմիր շրթներկը։

«Մայրիկ»,- լուսանկարը մեկնաբանել է Սոֆին։ Հետևորդները ևս անմասն չեն մնացել և իրենց դրական  ու ջերմ մեկնաբանություններն են թողել։