Ինսայդերը պատմել է Լեոնարդո ԴիԿապրիոյի ու Կամիլա Մորոնեի սիրավեպի ու կարանտինի մասին

Մինչ որոշ զույգեր բաժանվում են կարանտինի ընթացքում, Լեոնարդո ԴիԿապրիոն և Կամիլա Մորոնեն, ընդհակառակը, ավելի ուժգին են միմյանց սիրահարվում։

People ամսագիրը հաղորդում է, որ հարկադիր ինքնամեկուսացումը դրականորեն է ազդում սիրահարների վրա: «Սովորաբար նա շատ անկախ է, շատ ժամանակ է անցկացնում ընկերների հետ, բայց կարանտինի ընթացքում ամբողջովին նվիրվել է Կամիլային: Նրանք մի քանի ամիս է ողջ օրը միասին են՝ մեկուսացված Լեոյի տանը: Նա սիրում է լինել Կամիլայի կողքին, նրանք շատ են մտերմացել», – ամսագրին հայտնել է ինսայդերը՝ նշելով, որ Լեոն շատ լուրջ է տրամադրված։