Ծանր մանկությունից մինչև համաշխարհային փառք ու միլիոնավոր դոլարներ․ Արիանա Գրանդեի պատմությունը

Դերասանուհի, երգչուհի և մի քանի «Գրեմմի» մրցանակների արժանացած Արիանա Գրանդեն համարվում է ամենաբարձր վարձատրվող աստղերից մեկը։ Բայց նա համաշխարհային փառքին ու ճանաչմանը հասել է պարզապես իր տաղանդի ու երջանիկ պատահականության շնորհիվ։ Արիանան սովորական աղջնակ էր, ով ապրում էր Հարավային Ֆլորիդայում իր մայրիկի հետ։

Նա շատ դժվար մանկություն է ունեցել, քանի որ երբ հայրը լքեց նրանց, Արիանան սկսեց ուշադրության ու սիրո պակասը փնտրել ընտանիքից դուրս ու այժմ ասում է, որ գուցե հենց դրա համար էր որոշել ընտրել դերասանի մասնագիտությունը, քանի որ այդպես նա և՛ կլիներ մարդկանց ուշադրության կենտրոնում, և՛ կվայելեր նրանց սերը։

Դեռ դպրոցը չավարտած նա դեր է ստանում պատանեկան մի սերիալում ու տեղափոխվում Նյու Յորք։ Սերիալում որոշ ժամանակ նկարահանվելուց հետո, նախագիծը պատահաբար դադարեցվում է։ Իսկ Արիանան շարունակում է քասթինգների հաճախել ու համատեղ նաև իր սիրելի երգերը երգել ու տեղադրել Յութուբում։ Պատահաբար տաղանդավոր աղջնակի տեսանյութերը տեսնում է ԱՄՆ-ի հայտնի ձայնագրման ստուդիաներից մեկի պրոդյուսերը ու զանգահարում նրան։ Աղջիկն անակնկալի է գալիս, բայց համաձայնում է սկսել երգել ու այդպես էլ սկսվում է Արիանա երգչուհու կարիերան։

Այժմ էլ նա շարունակում է երգել, նրա բոլոր երգերը հիթեր են դառնում, բայց երբեմն Արիանան նկարահանվում է նաև ֆիլմերում։ Գրանդեն հայտնի է նաև իր կատարած բարեգործություններով։ Նա շատ հաճախ է մասնակցում իր ծննդավայրում բնակավող միայնակ մայրերին ու նրանց երեխաներիին օգնություն ցուցաբերող ակցիաներին։ Երգչուհին դեռ չունի իր ընտանիքը, բայց վստահ է, որ այդ հարցում ևս երջանիկ պատահանկանություն տեղի կունենա։