«Հրեշ». Տիմատիին մեղադրել են կենդանուն «խոշտանգելու» մեջ

Համացանցում սկանդալ է բարձրացել, երբ Տիմատին տեսանյութ է հրապարակել, որում գրկել է վագրին, բարձրացնում է ու համբուրում նրա մռութը։ Երգիչը նրան տվել է Ռոնի անունը։ Համացանցի օգտարերեը ռեփերին կոչ են արել չտանջել վայրի կենդանուն։

Կենդանիների պաշտպաններին միացել է նաև բլոգեր Լենա Միրոն։ Նա Տիմատիին «հրեշ» է անվանել, որի ձեռքերում անպաշտպան կենդանի է հայտնվել։ Նա ռեփերի քայլը կապել է թերարժեքության բարդույթի հետ։ Լենան նաև նշել է, որ ռեփերի հետ մշտապես «հինգ կամ տաս թիկնապահ» է պտտվում, որոնց պատճառով ևս նա իշխանություն է զգում։

Միրոն, ինչպես և շատ օգտատերեր, հետաքրքրվել է, թե ուր է վագրի մայրը, որին ձեռքերում պահել է Տիմատին։ Նա անհանգստություն է արտահայտել, որ այն կարող է լինել Զապաշնի եղբայրների կրկեսում կամ որ ավելի վատ է, «դրանից գորգ են պատրաստել»։ «Խոշտանգող։ Մարդկային բարդույթների վատագույն արտահայտությունը՝ ծաղր կենդանիների հանդեպ, որոնք չենք կարող պատասխանել դաժան մարդուն։ Որքան նողկալի է»,- իր բլոգում գրել է նա։