Սոֆի Դևոյանը վարակվե՞լ է կորոնավիրուսով

Սոֆի Դևոյանը վարակվել է կորոնավիրուսով, ինչի հետևանքով վերջինս իր ընտանիքի հետ մեկուսացել է քաղաքից դուրս գտվող իրենց տանը։
Այս մասին Showbiz-ին հայտնի է դարձել աստղային ընտանիքին մոտ գտնվող աղբյուրից։
Աղբյուրը տեղեկացնում է, որ վերջիններիս վիճակը լավ է, նրանք, պարզապես, մեկուսացել են՝ չցանկաանալով վարակել ուրիշներին։
Նշենք, որ Սոֆի Դևոյան կրտսերը շարունակում է իր ինստագրամյան էջում կիսվել գեղեցիկ լուսանկարներով ու իր մտքերով, սակայն այն մասին, որ համավարակը չի շրջանցել իր ընտանիքը, պարուհին դեռ չի հայտնել երկրպագուներին։