Էյֆելյան աշտարակը վերականգնում է իր աշխատանքը

Ֆրանսիայի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Էյֆելյան աշտարակը վերականգնում է իր աշխատանքը: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով այն մոտ երեք ամիս փակ է եղել:
«Երկաթյա լեդին» ամեն տարի ընդունում է շուրջ 6 միլիոն զբոսաշրջիկ:

Նշվում է, որ այցերը աշտարակ թույլատրվում են միայն պաշտպանիչ դիմակներով: Սահմանափակ կլինի նաև այցելուների թիվը:
Զբոսաշրջիկները հնարավորություն կունենան բարձրանալ երկրորդ հարկ միայն աստիճանների միջոցով, վերելակից օգտվելն արգելվում է:
Հիշեցնենք, որ 2020-ի մարտին կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ Էյֆելյան աշտարակը փակվեց, սա առաջին դեպքն էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: