Համո Սահյանի բանաստեղծությունները՝ Արթուր Կարապետյանի ընթերցմամբ

Դերասան Արթուր Կարապետյանը շաբաթներ առաջ իր ֆեյսբուքյան էջում ներկայացրեց Ջուլիետ Գրիգորյանի բանաստեղծություններից «Մայր Հայաստանին»-ը, որն արժանացավ հետևորդների բարձր գնահատականին։
Դերասանը որոշեց չսահմանափակվել միայն այդ ասմունքով ու շարունակեց ներկայացնել հայ բանաստեղծների գեղեցիկ  ստեղծագործությունները ֆեյսբուքահայությանը։
Այս անգամ դերասանը ներկայացրել է Համո Սահյանի «Ժամանակները խառն են ու խրթին» և «Ի՞նչ անեմ» ստեղծագործությունները։ Ֆեյսբուքյան օգտատերերը շնորհակալություն են հայտնել նրան ու հիացական խոսքեր են գրել հրապարակումների մեկնաբանությունների բաժնում։