Հոլիվուդում որոշել են ֆիլմ նկարահանել COVID-19-ի մասին

Հոլիվուդյան SK Global Entertainment ընկերությունը շուտով կինոսերների դատին կներկայացնի կորոնավիրուսի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը, որը կպատմի վիրուսի բռնկման ու բժիշկների առջև ծառացած կարևոր խնդիրների մասին։
Ողջ աշխարհը պատուհասած համավարակի հետևանքով այսօր մարդկությունը հայտնվել է սարսափելի խնդրի առջև։

ֆիլմի սցենարիստը հանդիսատեսին կներկայացնի ոչ թե թրիլլեր, այլ դրամա՝ բացահայտելով հաամվարակի ու կարանտինի ունեցած հոգեկան ողջ ազդեցությունը մարդկանց վրա։
«Մի բան է պայքարել հրեշի դեմ, բայց մեկ այլ բան է մթության մեջ հրեշի դեմ պայքարը», – կարծում է Ռենդոլֆը։
Կինոընկերությունը ծրագրում է նկարահանումները սկսել 2021 թվականի սկզբին: