Ոստիկանները «բերման են ենթարկել» Օլգա Բուզովային

Ժամեր առաջ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որոնց համաձայն՝ երգչուհի, հաղորդավարուհի Օլգա Բուզովային բերման են ենթարկել ոստիկանները։
Սակայն պարզվեց, որ շշուկների պատճառը երկգչուհու ինստագրամյան էջում հապարակված հումորային տեսանյութն է, որտեղ նա ներկայացրել է երկրպագուներին՝ ինչ կլինի դիմակ չկրելու և սոցիալական հեռավորություն չպահելու դեպքում։
Երկրպագուները հանգիստ շունչ են քաշել՝ հասկանալով, որ երգչուհուն ոչ ոք և ոչնչի համար բերման չի ենթարկել։

Նշենք, որ Օլգան բավականին ակտիվ է սոցիալական կայքերի իր էջերում և նրա բոլոր հրապարակումները հիմնականում վերաբերում են կարանտինին ու համավարակին։ Իր միկրոբլոգում հրապարակված տեսանյութերում ու լուսանկարներում Բուզովան, մշտապես, հորդորում է երկրպագուներին պահպանել անվտանգության կանոններն ու ամեն բան անել վարակի տարածմանը խոչընդոտելու համար։
Նշենք, որ Օլգա Բուզովան իր ողջ ժամանակն անցկացնում է ընկերոջ՝ բլոգեր և երգիչ Դավիթ Մանուկյանի հետ: