«Քո ի՞նչ գործն է ուրիշի կյանքը»․ Մադոննա Հարությունյանը ընդունել է իր սխալն ու խոստացել է ուղղել այն

Մադոննա Հարությունյանը հայտնվել է քննադատությունների կենտրոնում իր ինստագրամյան էջում արված հրապարակման հետևանքով։
Դրանից հետո՝ ժամեր առաջ, Մադոննան պատասխանել է իր հետևորդներին իր միկրոբլոգում, ընդունել է իր սխալն ու բացատրել՝ ինչ է կատարվել իրականում։
«Ի՞նչ է նշանակում «սիրել ինքդ քեզ»: Իմ կարծիքով դա ամենօրյա աշխատանք է, որը ալարկոտություն չի սիրում: Իմ նախորդ փոստերից մեկում ես մտքերովս էի կիսվել ձեզ հետ, և այն շփոթմունքի ու խեղաթյուրման պատճառ էր դարձել: Եկեք սկսենք ամենասկզբից:

Վերոհիշյալ գրառումը չէր վերաբերում այն մարդկանց, որոնք ունեն առողջական խրոնիկական խնդիրներ: Վստահեցնում եմ, որ չկար բուլլիինգի միտում, չնայած շատ մարդիկ ցանկանում էին այն այնտեղ տեսնել: Ուզում եմ պարզաբանել մի բան. վերոնշյալ փոստս վերաբերում էր այն մարդկանց, ովքեր «բոդի պոզիտիվը» վերափոխում են քըմերշլի:

Ցավում եմ, եթե փոստիս բառերից «պզուկոտը» և «փռչոտը» որոշ մարդկանց վիրավորել են: Սակայն, էլ ինչպե՞ս անվանեմ այդ երևույթները: Շատերը թերևս կուղղեն ինձ և խորհուրդ կտան օգտագործել «կորյակ» և «խիտ մազածածկ» բառերը՝ պիտակավորումից խուսափելու համար: Բայց ես իմ հարթակում շփվում եմ իմ լսարանի հետ այնպես, ինչպես առօրյա կյանքում: Հետևություն. ես չեմ օգտագործում կորյակ ու մազածածկույթ բառերը:



Արտոնությունների մասին. գուցե իմ ինստագրամյան էջից կարծիք է ձևավորվում, որ ես ապրում եմ կատարյալ կյանքով և ինքս ինձ համարում եմ կատարյալ: Չեմ հերքի, որ սխալն իմն է, որ դեռևս չեմ ծանոթացրել ձեզ այս էջում սահմանված Մադոննայից այն կողմ գտնվող իմ ես-ի հետ: Խոստանում եմ ապագայում ուղղել այդ սխալը:

Անտարբերության մասին: Շատերը քոմենթներում գրել են «Քո ի՞նչ գործն է ուրիշի կյանքը»: Նախ ուզում եմ ասել, որ ես իմ լսարանին «ուրիշ» չեմ համարում. նրանք իմ կյանքի անբաժան մասն են: Ինձ համար աշխարհում ամենաանտանելի երևույթներից մեկն անտարբերությունն է: Աշխարհում ավելի քիչ դժբախտություններ կլինեին, եթե մարդիկ այդքան անտարբեր չլինեին միմյանց նկատմամբ: Բոլորը՝ այդ թվում նաև ես,ժամանակ առ ժամանակ ունենք մեկի կարիքը, ով մեզ կհորդորի չալարել ու չհանձնվել: Ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, ում գուցե վիրավորել է իմ գրառումը, բնավ դրա միտումը չեմ ունցել:

Վերջում ուղղակի նշեմ, որ իմ կարծիքով ինքնակատարելագործումը չի հակադրվում այն ամենին, ինչ մատնանշում են ինձ չհասկացողները: Այն, ինչ եմ ես, ու ենք բոլորս, մեր ամենօրյա հետևողականության և ընտրությունների արդյունքն է»,- գրել է Մադոննան։