Ֆադեևը ազատվել է 85 կգ ավելորդ քաշից․ նոր լուսանկարները շոկի են ենթարկել երկրպագուներին

Ռուս պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևն իր ինստագրամյան էջում կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով, թե որքան է կարողացել նիհարել կարանտինի ընթացքում։
Տղամարդուն հաջողվել է ազատվել 85 կգ ավելորդ քաշից։ Հետևորդներն ապշել են ու հեղեղել են լուսանկարի մեկնաբանությունները հիացական խոսքերով։
Նրանք նաև գովել են Մաքսիմի կամքի ուժն ու բնավորությունը։

Ավելի վաղ լրատվամիջոցներում շշուկներ էին տարածվել, որ պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևը սիրավեպ է սկսել «Песни» նախագծի 26-ամյա մասնակցի՝ Եվգենյա Մայերի հետ։
Լրագրողների կարծիքով դեռևս օրինական ամուսնության մեջ գտնվող Ֆադեևն արդեն երկար ժամանակ է, ինչ հանդիպում է երիտասարդ գեղեցկուհու հետ, հանուն ում պրոդյուսերը որոշել էր նիհարել։