18+ սկանդալ․ Ջասթին Բիբերը դատարան է դիմել

Օրեր առաջ Ջասթին Բիբերը հայտնվել է սեքսուալ սկանդալի կենտրոնում։ Երկու կանայք մեղադրել են երգչին սեքսուալ բռնության մեջ։ Նրանցից մեկի հավաստմամբ՝ Բիբերն իր նկատմամբ սեռական բռնություն է գործադրել 2014 թվականի մարտի 9-ին Four Seasons հյուրանոցում։
Երգչի փաստաբանը պնդում է, որ աղջիկը, պարզապես, ինչ-որ աղբյուրներից տեղեկացել է, որ 2014 թվականի մարտի 9-ին Four Seasons հյուրանոցում ընթրիք է ունեցել և որոշել է, օգտվելով առիթից, նման մեղադրանք առաջ քաշել։ Սակայն թե՛ վկաները, թե Four Seasons հյուրանոցի տեսախցիկներն ու աշխատակազմը կարող են փաստել, որ Բիբերը միայն ընթրել է այնտեղ։

Աղջիկներից մյուսի պնդմամբ՝ Բիբերն իրեն բռնաբարել է Langham հյուրանոցում 2015 թվականի մայիսի 5-ին, սակայն երգչի փաստաբանը հավատացնում է, որ այդ օրը Բիբերը եղել է Met Gala մրցանակաբաշխությունից հետո կազմակերպված աստղային խնջույքին։
Բիբերը ոչ միայն անտարբեր չի անցել այս սկանդալային հայտրարությունների կողքով, այլև դատարան է դիմել՝ ցանկանալով զրպարտության համար վերջիններից պահանջել 20 միլիոն դոլար։