«Աշխարհը գլխիվայր է շուռ եկել»․ Նազենի Հովհաննիսյանի գլխիվայր լուսանկարն ու նոր գրառումը

Նազենի Հովհաննիսյանը յոգայի մեծ սիրահար է ու արդեն երկար տարիներ զբաղվում է յոգայով։ Դերասանուհին իր ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերում հրապարակել է նոր լուսանկար ու դրան կից գրել․

«Յոգայում գլխիվայր դիրքերը օգնում են նյարդերի հանգստացմանը և մանավանդ՝ արյան շրջանառությանը: Քանի աշխարհը գլխիվայր է շուռ եկել, նրան «հասկանալու» համար` գլխիվայր դիրքերին է պետք անցնել»։