Ի՞նչ է հարկավոր անել արևային այրվածքների դեպքում. բուժման ամենաարդյունավետ միջոցները - showbiz.am

Ի՞նչ է հարկավոր անել արևային այրվածքների դեպքում. բուժման ամենաարդյունավետ միջոցները

By

Ամռանն արևային այրվածքները բավական տարածված խնդիր են դառնում։ Ընդ որում՝ արևի բարձր ակտիվության ու ուժեղ քամու պայմաններում արևային այրվածք կարել է ստանալ անգամ ստվերոտ տեղում։ Նման այրվածքի առաջին ախտանշաններն են ցավը հպման ժամանակ և քորը, որոնց առկայության դեպքում հարկավոր է անհապաղ առաջին բուժօգնություն ցուցաբերել։

Արևային այրվածքների դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս սառը ցնցուղ ընդունել կամ վնասված մաշկին սառը ջրով թրջոց դնել, որը հարկավոր է անպայման փոխել տաքանալու դեպքում։

Այրվածքների դեմ լավագույն բնական միջոցը համարվում է կարտոֆիլը։ Այն հարկավոր է քերիչով մանրացնել, քամել դրա հյութն ու այդ հյութով թրջած թանզիֆը դնել այրված մաշկին։ Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել առնվազն հինգ անգամ։

Բացի այդ, կարելի է նաև վնասված մաշկին ծիրանի կամ ձմերուկի խյուս դնել՝ թողնելով այն առավելագույնը կես ժամ։ Շատ արդյունավետ է նաև հալվեն, որը վաղուց ճանաչվել է լավագույն դեղամիջոցն այրվածքների դեմ։ Այս բույսի հյութը խթանում է մաշկի ռեգեներացիան՝ օգնելով ազատվել տհաճ զգացողություններից։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Գիտեմ, որ բոլորը ուրախ կլինեին, եթե բաժանվեինք». Օքսանա Սամոյլովան վերջապես խոսել է իր ու ամուսնու հաշտության մասին

Օքսանա Սամոյլովան վերջապես խոսել է իր ու ռեփեր Ջիգանի հաշտության ու հարաբերությունների մասին։ Նա լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան...
Ավելին