Իլոն Մասկի մայրը որդու ծննդյան օրվա առթիվ նրա մանկությունից լուսանկար է հրապարակել

Երեկ՝ հունիսի 28-ին, ամերիկացի ձեռնարկատեր, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը տոնել է ծննդյան 49-ամյակը, ինչի կապակցությամբ Մասկի մայրը՝ մոդել Մեյ Մասկը, Ինստագրամում նրա մանկության տարիներին արված լուսանկար է հրապարակել։

Լուսանկարում 4-ամյա ժպտադեմ Մասկը կանգնած է իր ծննդյան տորթի առաջ։

«Իլոն, շնորհավոր ծնունդդ։ Քո ժպիտն ինձ համար միշտ ամեն ինչ է եղել»,- լուսանկարին կից գրել է Մեյ Մասկը։

«Շնորհակալ եմ մոլորակի զարգացման գործում քո ավանդի համար»,- հավելել է նա։ Նա նաև նշել է, որ իր ավագ քույրն է միշտ թխել իր երեխաների ծննդյան տորթերը։

Իլոն Մասկը ծնվել է 1971 թվականի հունիսի 28-ին՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Նա PayPal ընկերության համահիմնադիրն է, SpaceX-ի հիմնադիրը, համասեփականատերը, գլխավոր տնօրենը և գլխավոր ինժեները, ինչպես նաև Tesla-ի գլխավոր տնօրենը: