«Լյուքս բրենդների պահանջարկը կնվազի»․ Արմինե Մարտիրոսյանը՝ COVID-19-ից հետո սպասվող նորաձևության և ակտուալ թրենդների մասին - showbiz.am

«Լյուքս բրենդների պահանջարկը կնվազի»․ Արմինե Մարտիրոսյանը՝ COVID-19-ից հետո սպասվող նորաձևության և ակտուալ թրենդների մասին

By

Ոճաբան, մոդելավորող Արմինե Մարտիրոսյանը, ինչպես նորաձևության ոլորտի բոլոր մասնագետները, նույնպես ստիպված եղավ որոշ փոփոխություններ անել իր բրենդի գործունեության մեջ, հետաձգել կամ չեղարկել շատ կարևոր նախագծեր և այլն։ Showbiz.am-ի հետ զրույցում Արմինեն խոսել է կորոնավիրուսի համավարակի պատճառով տուժած համաշխարհային ու հայկական նորաձևության, այս ամենինց հետո սպասվող նորաձևության, ակտուալ գույների ու այլ թեմաների մասին։

Շատ կարևոր ծրագրեր կային, որոնք հետաձգվեցին համաճարակի տարածման հետևանքով․ «Այս տարվա հետ կապված պլանները շատ մեծ էին ու խոստումնալից: Արդեն սկսել էինք խանութ բացելու աշխատանքները, նաև պատրաստում էինք Haute Couture հավաքածու` հարսանեկան և երեկոյան զգեստների: Կարանտինից հետո դրանք ուղղակի ակտուալ չեն»:

Կարանտինի ընթացքում որոշ դիզայներներ ներկայացրեցին նորաձև, պաշտպանիչ դիմակներ ու ձեռնոցներ, բայց Արմինե Մարտիրոսյանն այլ դիրքորոշում ունի․ «Դիզայներներ և ոչ միայն։ Մեր թիմի կարծիքը այդ հարցի շուրջ մի փոքր այլ է: Մենք խրախուսում ենք բժշկական դիմակները և չենք արտադրի մի բան, ինչը կարող է առողջությանը լուրջ վնաս հասցնել, այս դեպքում խոսքը սինթետիկ կտորներից կարված չշնչող դիմակների մասին է»:

«Պետք է կարողանալ շատ արագ բիզնեսը ադապտացնել նոր իրականությանը: Ինձ թվում է մեզ մոտ դա ստացվել է: Սկսել ենք արտադրել ամենօրյա հավաքածուներ՝ շատ հարմար գներով և լավ որակի: Ինքս լավատես եմ և աշխատասեր, չեմ սիրում բողոքել»,- նշում է ոճաբանը։

Խոսելով համաշխարհային ու հայկական նորաձևության կրած վնասների մասին ու դրանց վերականգնման մասին փորձելով կանխատեսումներ անել՝ Արմինեն նշում է․ «Իրականում համաշխարհային նորաձևությունը դեռ երկար ոտքի չի կանգնի, բայց երբ խոսում ենք լոկալ բրենդների մասին՝ այստեղ մի փոքր այլ է իրավիճակը: Փոքր շուկայում ճիշտ որոշումներ կայացնելով՝ ավելի հեշտ է բիզնեսը ադապտացնել նոր իրականությանը»:

Հարցին, թե համավարակի նահանջից հետո հնարավո՞ր է հագուստի ու աքսեսուարների գնային կտրուկ աճ նկատվի, դիզայները պատասխանում է․ «Մեր բրենդի օրինակի վրա կարող եմ այդ հարցին պատասխանել` covid-ից հետո պետք է վերանայել գնային քաղաքականությունը և փորձել դարձնել ավելի հասանելի, այլ ոչ հակառակը»:

Անհրաժեշտ նյութերի ու գործվածքների գների ու դրանց ներկրման մասին պատմելիս, Արմինեն շեշտում է․ «Երևանյան տեքստիլի խանութներում գնային փոփոխություններ չեն նկատվել: Դրսից հումք պատվիրելու միայն ժամկետներն են փոփոխվել, երկարել, ինչը մեր գործունեությանը այդքան չխանգարեց, քանի որ պլանները նույնպես շատ արագ փոխվեցին»:

Պատասխանելով հարցին, թե ինչպիսի նորաձևություն է մեզ սպասվում covid-ից հետո և արդյոք ոճային, գունային կամ այլ փոփոխություններ են սպասվում համաշխարհային նորաձևության մեջ, ոճաբանը մանրամասնում է․ «Ցանկացած իրադարձություն իր ազդեցությունն ունեցել է նորաձևության վրա, և այս համաճարակը բացառություն չէ, ուղղակի համաշխարհային նորաձևությանը ժամանակ է պետք ուշքի գալու համար, դեռ հստակ պարզ չէ, թե ինչ կերպով այս ամենը կանրադառնա: Կարծում եմ՝ լյուքս բրենդների պահանջարկը կնվազի, կփոխվի գնային քաղաքականությունը, առավելություն կտրվի էկո տեքստիլին, offline շուկան ավելի արագ կանցնի online-ի»։

Արմինեն ամառվա համար խորհուրդ է տալիս կրել բնական գործվածքներ ու նշում․ «Իսկ գույներից այս սեզոնին ավելի ակտիվ են բաց մանուշակագույնը, բաց դեղինը, ինչպես նաև նուրբ և վառ պրինտները»։

 

Ոճաբանը, պատասխանելով շատերին հետաքրքրող հարցին, նշում է, թե որն է այս սեզոնի անտիթրենդ համարվող աքսեսուարը․ «Մի շրջան կար Հայաստանում, երբ բրոշները իրենց պիկին էին, բայց հիմա դա մի տեսակ հնացել է»:

Եզրափակելով իր խոսքը՝ Արմինեն առանձնացնում է այն երեք գլխավոր իրերը, առանց որոնց, իր կարծիքով, կինը չի կարող համարվել ոճային․ «Աքսեսուարներ, բազային սպիտակ շապիկ, շրթներկ»։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Գիտեմ, որ բոլորը ուրախ կլինեին, եթե բաժանվեինք». Օքսանա Սամոյլովան վերջապես խոսել է իր ու ամուսնու հաշտության մասին

Օքսանա Սամոյլովան վերջապես խոսել է իր ու ռեփեր Ջիգանի հաշտության ու հարաբերությունների մասին։ Նա լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան...
Ավելին