«Հիմա երեխաներ, ընտանիք և հրաշալի կին եմ ուզում»․ Նիկոլայ Բասկովը հայտնել է ամուսնանալու ցանկության մասին - Showbiz.am

«Հիմա երեխաներ, ընտանիք և հրաշալի կին եմ ուզում»․ Նիկոլայ Բասկովը հայտնել է ամուսնանալու ցանկության մասին

Ռուսական էստրադայի աստղ Նիկոլայ Բասկովը հայտարարել է, որ պատրաստ է ամուսնանալ և երեխաներ ունենալ, այս մասին գրում է kp.ru կայքը։

«Արդեն 13 տարի է անցել իմ բաժանումից, արդեն բավական վայելել եմ արտամուսնական կյանքը, հիմա երեխաներ, ընտանիք և հրաշալի կին եմ ուզում»,- խոստովանել է 43-ամյա Բասկովը։

Արտիստը նաև ապագա կնոջ նկատմամբ պահանջների մասին է խոսել: «Ինձ համար այժմ այնքան էլ կարևոր չէ աղջկա վառ արտաքինը, կարևորը, որ նա ինձ հետ նույն հայացքները կիսի, մեր տան տիկինը դառնա»,- նշել է նա։

Բասկովը նաև ընդգծել է, որ նախկինում հանդիպել է դերասանուհիների, մոդելների, ինչպես նաև ոչ հայտնի աղջիկների հետ, որոնց մասին նա լրատվամիջոցների հետ չի խոսել։

«Հիմա սիրելիիս հետ պարզ երջանկություն եմ ուզում։ Հույս ունեմ, որ կհանդիպեմ իմ ճակատագրին»,- հավելել է երգիչը։

Բասկովը նախորդ ամուսնությունից 13-ամյա որդի ունի, որին չի տեսել 11 տարի:

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Չէի պատկերացնի, որ նման որակի գրառում կարող ես քեզ թույլ տալ». Գայանե Ասլամազյանը՝Գնել Սարգսյանի մասին

Դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գնել ջան, շնորհավորում եմ: Երևի թե քեզ համար կարևոր իրադարձություն...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Հերոսական նովելներ»-ի կոմպոզիտորը՝ պատերազմի ընթացքում ստեղծագործելու մասին

Քանի դեռ կան պատերազմներ, մարդկային ողբերգությունները շարունակվելու են։ «Արմենիա» հեռուստաընկերությունը պատերազմի ընթացքում ներկայացրեց հեռուստադիտողներին  «Հերոսական նովելներ» բազմասերիանոց ֆիլմը, որի...
Ավելին