Հոլիվուդը կորոնավիրուսի համավարակի մասին բժշկական դրամա է նկարահանելու․ նոր մանրամասներ

Հոլիվուդում սկսվել են «բժշկական դրամայի» ստեղծման աշխատանքները, որի սյուժեի կենտրոնում կհայտնվեն ուհանցի բժիշկները, որտեղ տեղի է ունեցել նոր տեսակի կորոնավիրուսի բռնկումը, գրում է The Wall Street Journal-ը։

Ֆիլմի արտադրությամբ զբաղվում է SK Global Entertainment ընկերությունը, ֆիլմի սցենարը կգրի The Big Short ֆիլմի սցենարի համար «Օսկար» մրցանակի արժանացած Չարլզ Ռենդոլֆը:

«Այն, թե ինչպես է վիրուսը տարածվել Ուհանում, այդ հարցի պատասխանը մեզ դեռ երկար ժամանակ հասանելի չի լինի։ Ֆիլմն ավելի շուտ կլինի բժշկական դրամա, քան թրիլլեր։ Մի բան է պայքարել հրեշի դեմ, մեկ այլ բան է՝ նրա հետ պայքարել մթության մեջ»,- ֆիլմի մասին ասել է Ռենդոլֆը։

Նկարահանումները ծրագրվում է Չինաստանում սկսել 2021 թվականի սկզբին, սակայն անհրաժեշտ է երկրի իշխանությունների թույլտվությունը։ Դերասանական կազմի կամ թողարկման ամսաթվի մասին մանրամասներ առայժմ հայտնի չեն։