Վերածննդի շունչը՝ Dolce & Gabbana-ի նոր հավաքածուում

Լավ լուր նորաձևության սիրահարների համար․ Dolce & Gabbana աշխարհահռչակ բրենդի նոր հավաքածուի ցուցադրությունը տեղի կունենա սեպտեմբերի սկզբին՝ Ֆլորենսիայում։
Այս մասին հայտնել է Ֆլորենսիայի մշակութային գործիչ Տոմացցո Սակկին, ով նաև խոստովանել է, որ համաձայն ուսումնասիրությունների՝ համավարակի և կարանտինի պատճառով մարդկանց մոտ ընկճախտ է, իսկ մշակութային գործիչների մոտ ստեղծագործական սով․ վերացել է ստեղծելու, նորարարություններով հանդես գալու ցանկությունը։

Այպիսով, սեպտեմբերի 3-ին՝ Pitti Immagine Uomo 98-ի շրջանակներում, տեղի կունենա նորաձև ցուցադրություն, որտեղ Դոմենիկո Դոլչեն ու Ստեֆանո Գաբանան կներկայացնեն գեղեցիկ սեռի համար նախատեսված իրենց շքեղ ու էլեգանտ հավաքածուն։
Հավաքածուի դիզայներները կարծում են, որ սա իրենց հնարավորությունն է սկիզբ դնելու Վերածննդի դարաշրջանին՝ հենվելով Ֆլորենսիայի թողած պատմական ժառանգության վրա։
Քաղաքի ոգին ավելի լավ զգալու և հավաքածուն խորը իմաստով լցնելու համար Դոլչեն և Գաբանան համագործակցել են Ֆլորենսիայում հայտնի դիզայներների հետ