Դավիթ Մանուկյանը նոր դաջվածք է արել՝ նվիրված իր տեսահոլովակի պրեմիերային (լուսանկար)

Օրեր առաջ հայազգի բլոգեր, երգիչ Դավիթ Մանուկյանը, ով հայտնի է Դավա մականվամբ, երկրպագուների դատին հանձնեց հայտնի «Черний бумер» երգը նոր մոտեցմամբ։
Ժամերի ընթացքում երգը հավաքեց միլիոնավոր դիտումներ ու լայքեր։ Այժմ իր ինստագրամյան էջում Դավիթը կիսվել է լուսանկարով՝  ներկայացնելով նաև նոր դաջվածքը՝ նվիրված այդ երգի պրեմիերային։
«Դե ինչ, լեգենդը դաջում ենք ձեռքի վրա, լավ կլինի, ինչպես միշտ»,- լուսանկարին կից գրել է Դավան։

Երկրպագուներին դաջվածքն անչափ դուր է եկել, շատերը ցանկացել են նույնից ունենալ և հետարքրվել են, թե ով է դաջվածքի հեղինակը։
Ավելի վաղ Դավան՝ Օլգա Բուզովայի ընտրյալը, սիրելիի անունով դաջվածք էր արել։ Իր երկրպագուներին նա հայտնել է, որ իրականում, ցավոտ էր, բայց ուրախ է, որ իր ձեռքին հիմա սիրելիի սիրտն է պատկերված։