Ելենա Մալիշևայի 87-ամյա մայրը վարակվել է կորոնավիրուսով․ ինչպե՞ս է նա հիմա

59-ամյա Ելենա Մալիշևան կիսվել է երկրպագուների հետ իր ուրախությամբ․ նրա 87-ամյա մայրը, ով վարակվել էր կորոնավիրուսով, բուժվել է։ Հաղորդավարուհին նշում է, որ մայրը շատ դժվարությունների միջով է անցել․ նա մի ամսից ավելի գտնվել է հիվանդանոցում, իսկ երկու շաբաթ անցկացրել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։

Մտահոգությունները շատ էին, քանզի 87-ամյա կնոջ առողջական վիճակը մինչ վարակվելն այդքան էլ լավ չէր, սակայն բժիշկները կարողացել են փրկել նրան։
«Ես ուրախ եմ, որ մայրս հաղթել է կորոնավիրուսը։ Շնորհակալ եմ բոլոր բժիշկներին, ովքեր նրան բուժել են։ Առողջություն բոլորին և որքան հնարավոր է երկար մնացեք երեխաների կարգավիճակում»,- մաղթել է բոլորին Մալիշևան։
Նա նաև հրապարակել է մայրիկի լուսանկարը։ Երկրպագուներին ուրախացրել է այս նորությունը, նրանք հեղեղել են լուսանկարի մեկնաբանությունները ջերմ ու դրական խոսքերով։