Կարա Դելևինի նախկին ընտրյալը սիրավեպ է սկսել G-Eazy-ի հետ

Օրեր առաջ թաբլոիթներում սկսեցին շշուկներ տարածվել G-Eazy-ի և Կարա Դելևինի նախկին ընտրյալի՝ Էշլի Բենսոնի սիրավեպի մասին։ Աստղերը երկար ժամանակ լռում էին իրենց հարաբերությունների մասին, սակայն պապարացիներին հաջողվել է նկարահանել զբոսնող սիրահարներին, ինչից հետո սիրավեպը թաքցնելը դարձել է անիմաստ։
Հիշեցնենք, որ Էշլին բավականին մեծ ճանաչում ձեռք բերեց «Հիասքանչ խաբեբաները» հեռուստասերիալում գլխավոր դերերից մեկը կերտելուց հետո։
Նշենք, նաև որ Կարա Դելևինի հետ Բենսոնը հանդիպել է ավելի քան երկու տարի ու նրանց բաժանումը տհաճ, անսպասելի անակնկալ էր երկրպագուների համար։

Շատերին զարմացրեց նաև G-Eazy-ի և Լանա Դել Ռեյի բաժանումը։ Զույգը լրագրողների հետ զրույցում նշում էր, որ իրենց հարաբերությունները լուրջ են և տանում են դեպի ամուսնություն։
Թե ինչն էր բաժանման պատճառը, ո՛չ G-Eazy-ին, ո՛չ Լանա Դել Ռեյը չցանկացան բացահայտել։ Ամեն դեպքում, հիմա նրանցից յուրաքանչյուրը հանդիպել է  իր երկրորդ կեսին ու կրկին փորձում է վերագտնել երջանկությունը։