Մեգան Մարքլն անձնական շահի համար ամուսնուն ստիպել է հրաժարվել ընտանիքից ու ընկերներից

Բրիտանական թագավորական ընտանիքի մասին գրքերի հեղինակ Քոլին Քեմփբելը կարծում է, որ արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, նրան կդժբախտացնի: Գրողը Հարրիի հասցեին անվայելուչ խոսքեր է հնչեցրել՝ անվանելով «խղճուկ և թույլ, որը Մեգանի պատճառով կորցրել է գրեթե բոլոր ընկերներին», գրում է Daily Mail-ը:

The Real Story (Մեգան և Հարրի․ իրական պատմություն) գիրքը արդեն հայտնվել է վաճառասեղաններին: Հայտնի է, որ 70-ամյա հեղինակը մոտ է թագավորական ընտանիքին։ Ավելի վաղ նա գիրք է հեղինակել արքայադուստր Դիանայի մասին, որը The New York Times-ի վարկածով բեսթսելեր էր ճանաչվել։

Քոլին Քեմփբելն իր նոր գրքում քննադատորեն է բնութագրում Սասեքսի դքսին և դքսուհուն։ Գրողի կարծիքով՝ Մեգան Մարքլը անձնական շահի համար ամուսնուն ստիպել է հրաժարվել ընտանիքից ու ընկերներից։

Նա հավելում է, որ Մարքլը հասել է իր նպատակին, այն է՝ «Հոլիվուդում ապրել միլիարդատիրուհու կյանքով»։