«Ոճաբանները հրաշքներ են գործում»․ Նատալյա Կորոլյովան՝ նոր կերպարում

Ուկրաինացի երգչուհի Նատաշա Կորոլյովան հերթական անգամ զարմացրել է իր երկրպագուներին։ Այս անգամ նա ինստագրամյան էջում կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր ոճափոխությունը։
Զարմանալի է, բայց նոր սանրվածքը ամբողջովին փոխել է երգչուհուն ու բավականին երիտասարդացրել է նրան։ «Ոճաբանները հրաշքներ են գործում»,- լուսանկարի մեկնաբանություններում գրել են երկրպագուները՝ հղելով ջերմ խոսքեր ու հաճոյախոսություններ երգչուհուն։

Նշենք, որ շուտով Կորոլյովան ու Տարզանը պետք է նշեն իրենց ամուսնության 17-ամյակ։
Զույգը մտադիր էր ճոխ խնջույք կազմակերպել՝ հրավիրելով աստղային ընկերներին, սակայն կորոնավիրուսն ու կարանտինը խափանեցին նրանց ծրագրերը։
Հայտնի է, որ սիրահարներն այդ օրը կնշեն միայն երկուսով։