Պարուհի Վարդան բացառություն է արել ու հրապարակել ամուսնու նկարը․ նա նաև գրառում է կատարել ու պատմել իրենց մասին

Հայազգի պարուհի Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան), ով այժմ իր ուժերն է փորձում որպես ոճաբան, հազվադեպ է խոսում իր անձնական կյանքի մասին ու գրեթե լուսանկարներ չի հրապարակում ամուսնու հետ։ Բայց այս անգամ նա բացառություն է արել ու իր ինստագրամյան էջում ամուսնու հետ ջերմ լուսանկար է հրապարակել։ Լուսանկարին կից նա գրել է․

«Ես առաջ գրում էի մեր պատմությունը։ Հետո, մի քանի վատ մեկնաբանությունների պատճառով, ես դադարեցի դա անել, առանց կարևորագույնը պատմելու։ Ես ժպիտով եմ գրում, հիշելով մեր ծանոթության հրաշալի պատմությունը: Արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ մենք պաշտոնապես ամուսին և կին ենք: Իմ սիրելի և այդքան արտառոց պարոն Ա․․․»։