Քեթի Փերին պատմել է, որ Օռլանդո Բլումի հետ բաժանությունից հետո մտածել է ինքնասպանություն գործելու մասին

Ամերիկացի երգչուհի Քեթի Փերին SiriusXM CBC ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է, որ 2017 թվականին բրիտանացի դերասան, իր ներկայիս փեսացու Օռլանդո Բլումի հետ բաժանությունից հետո մտածել է ինքնասպանություն գործելու մասին, գրում է Daily Mail-ը։

35-ամյա երգչուհին, որը սպասում է իր առաջնեկին, խոստովանել է, որ 2017-ին անձնական և մասնագիտական կյանքում առկա ճգնաժամերի պատճառով մտածել է ինքնասպանություն գործելու մասին։

«Իմ կյանքում հիասթափությունը շրջադարձային եղավ»,- ասել է երգչուհին՝ նշելով, որ դրա շնորհիվ կյանքի վերաբերյալ բոլորովին նոր պատկերացում է ձեռք բերել։

Երգչուհին պատմել է, որ հոգեբանական խնդիրների դեմ պայքարելուց հետո այժմ գտնվում է շատ ավելի լավ հոգեվիճակում։ Նրան հավատն է օգնել խնդիրները հաղթահարելու հարցում:

«Հույսը միշտ ինձ համար ընտրություն է եղել, քանի որ Աստծո հետ իմ հարաբերություններն ավելին են, քան ես եմ»,- հավելել է նա։