Քիմ Քարդաշյանը նոր լուսանկարներ է հրապարակել ամուսնու հետ՝ իրենց 14 մլն դոլար արժողությամբ ռանչոյից (լուսանկարներ)

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում ուշագրավ լուսանկարներ է հրապարակել ամուսնու` ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթի հետ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, լուսանկարներն արվել են զույգի՝ Վայոմինգում գտնվող 14 մլն դոլար արժողությամբ ռանչոյում:

Դրանցում 39-ամյա Քարդաշյանը կրում է սեքսուալ կաշվե հագուստ, որն ընդգծում է իր բարեմասնությունները: Զույգը գրկախառնվել է գեղեցիկ բնապատկերի ֆոնին:

Ավելի վաղ հեռուստաաստղը խոստովանել էր, որ իր ապագան տեսնում է այդ ռանչոյում ամուսնու և չորս երեխաների հետ ապրելիս: