Քլոե Քարդաշյանը ծննդյան օրվա համար կտրուկ ոճափոխություն է կատարել․ նրա լուսանկարները հիացրել են երկրպագուներին

Հունիսի 27-ին Քլոե Քարդաշյանը նշում էր իր ծննդյան օրը։ Նա դարձավ 36 տարեկան։ Հայազգի հեռուստաաստղին շնորհավորել էին թե՛ հետևորդները, թե՛ աստղային քույրերն ու այլ հայտնի մարդիկ։

Քլոեն իր համար այդ կարևոր օրը դիմավորել է նոր կերպարով ու կտրուկ ոճափոխություն արել։ Տարիներ շարունակ շիկահեր Քլոեն դարձել է թխահեր ու լուսանկարներին կից նշել, որ իրեն շատ է դուր գալիս իր նոր կերպարը։ Իսկապես, Քլոեն շատ գեղեցիկ է իր տոնական լուսանկարներում ու նրա հետևորդները չեն դադարում հիացմունքի խոսքեր գրել հրապարակման մեկնաբանություններում։