Համացանցում են հայտնվել Արետա Ֆրանկլինի մասին պատմող ֆիլմի առաջին լուսանկարները

Համացանցում են հայտնվել ամերիկացի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Հադսոնի դերակատարմամբ սոուլի թագուհի Արետա Ֆրանկլինի մասին պատմող ինքնակենսագրական R. E. S. P. E. C. T («Հարգանք») ֆիլմի առաջին լուսանկարները, գրում է USA Today-ը։

Լուսանկարներում Հադսոնը կրում է 1960-ականների կեսերին բնորոշ զգեստներ։

Կենսագրական ֆիլմը, որն արդեն հասանելի կլինի այս տարվա ձմռանը, կներկայացնի սոուլի թագուհու կյանքի ժամանակագրությանը՝ մանկության տարիներից մինչև 1960-ականները, նրա կարիերայի վերելքը և միջանձնային դրաման։

Ֆիլմի ռեժիսորը Լիզլ Թոմին է, որը նախագիծն անվանել է «իմ կյանքի մեծագույն ուրախություններից մեկը»։

Արետա Ֆրանկլինի կերպարը մարմնավորելու համար դերասանուհու ընտրությունը կայացվել է դեռևս երգչուհու կենդանության օրոք և, ըստ հաղորդման, հենց երգչուհին է ընտրել Հադսոնին։