Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը նշում էին իրենց ավագ դստեր ծննդյան օրը։ Նորթ Ուեսթը դարձավ 7 տարեկան։
Աստղային ծնողները աղջնակի օրն իսկական տոնի էին վերածել։ Տեղանքը, բոլորի հագուստը և անգամ տորթը հատուկ ընտրված էր, որպեսզի հնարավորինս համապատասխաներ կովբոյական ոճին։ Լուսանկարներից պարզ է դառնում, որ Քիմն ու Քանյեն ուրախ ժամանակ են անցկացրել իրենց երեխաների ու հարազատների հետ, իսկ Նորթը հաստատ դեռ երկար կհիշի իր ուրախ տարեդարձը։