Գիտնականները «Ջոկեր»-ի «դիմահարդարմամբ» սարդ են հայտնաբերել և անվանել Խոակին Ֆենիքսի պատվին (լուսանկար)

Գիտնականները «Ջոկեր»-ի «դիմահարդարմամբ» սարդ են հայտնաբերել և այն անվանել հոլիվուդյան դերասան և «Ջոկեր»-ի դերակատար Խոակին Ֆենիքսի պատվին, գրում է Daily Mail-ը։

Գիտնականները սարդին անվանել են Loureedia phoenixi (Loureedia-ն թավշյա սարդերի տեսակ է), որը հայտնաբերվել է Իրանում։

Loureedia phoenixi սարդի որովայնային հատվածում սպիտակ և կարմիր երանգներով պատկերը զարմանալիորեն նման է «Ջոկեր» ֆիլմի գլխավոր հերոսի դիմահարդարված դեմքին, գրել են գիտնականներն իրենց հետազոտության մեջ:

Սարդն ունի ընդամենը 8 միլիմետր երկարություն և պատված է մազմզուկներով: