Ի՞նչ է նվիրել Տիմատին ֆիլիպ Կիրկորովի որդուն՝ ծննդյան տոնի կապակցությամբ

Երեկ՝ հունիսի 29-ին ֆիլիպ Կիրկորովը նշում էր որդու ծննդյան օրը, որին հրավիրված էին ռուսական շոու-բիզնեսից տասնյակ աստղեր։ Տղան դարձավ 8 տարեկան։ Կիրկորովի որդին հյուրերին ներկայացել էր Դարտ Վեյդերի կոստյումով։
Չնայած Մոսկվայում հաստատված կարանտինային ռեժիմին՝ փոքրիկի ծննդյան խնջույքին ներկա էին տասնյակ հյուրրեր, որոնց թվում էին Սերգեյ Լազարևը, Անի Լորակը, Յուլիա Բարանովսկայան, Տիմատին, Յանա Ռուդկովսկայան և ուրիշները։

Իհարկե, աստղային հյուրերից յուրաքանչյուրն աշխատել էր նվիրել երգչի որդուն յուրահատուկ ու ինքնատիպ ինչ-որ բան։
Օրինակ՝ Տիմատին, ով խնջույքին ներկայացել էր ոչ միայն դստեր՝ Ալիսայի, այլ նաև իր մոր՝ Սիմոնա Յունուսովայի հետ, Կիրկորովի րոդուն մոտոցիկլ է նվիրել։ Թե՛ հոբելյարը, թե՛ հյուրերը հիացած էին այդ նվերով։
Հատուկ ուշադրության արժանացավ նաև հոբելյարի տորթը, որը նույնպես «Աստղային պատերազմներ» սերիալի թեմատիկայով էր։
Նշենք, որ ընդամենը շաբաթներ առաջ իր ծնդնյան տոնը նշեց նաև Կիրկորովի հայրը՝ Բեդրոսը, ով դարձավ 88 տարեկան։